1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը 89 ներդրումային ծրագրեր է քննարկում

Կառավարությունը 89 ներդրումային ծրագրեր է քննարկում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 765 մլն դոլար արժողությամբ 49 ներդրումային ծրագրեր գնահատվել են իրատեսական և գտնվում են իրականացման ինչ-որ փուլում: Մի քանիսն էլ գտնվում են քննարկման փուլում, - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկումների փուլում են 89 ներդրումային ծրագրեր` 3.1 մլրդ դրամի ընդհանուր արժողությամբ: Այս պահին դրանցից 49 ծրագիրը` 765 մլն դոլարի ընդհանուր արժողությամբ, գնահատվել են իրատեսական: Եվ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում: Եվս մի քանի ծրագիր` 2 մլրդ 337 մլն դոլարի շրջանակում, գտնվում են քննարկումների փուլում»,- ասաց վարչապետը:

Նա արձանագրեց, որ 2018-ին ներմուծումների ծավալում ունենք ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում: Նախորդ տարվա ներմուծման 33 տոկոսը կազմել են կապիտալ ապրանքները: Դրանք այն ապրանքներն են, որոնք ներկրվում են բիզնես ծավալելու համար: Դրանք բերվում են ինչ-որ գործունեություն իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]