Սպորտ

Մխիթարյանը կարող է ամռանը հեռանալ «Արսենալ»-ից 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը կարող է ամռանը հեռանալ «Արսենալ»-ից 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Արսենալ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում «զինագործների» կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալ»-ում շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը` 350 հազար ֆունտ:

Իսպանացի մասնագետի կարծիքով, այդ գումարներով «Արսենալ»-ը կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում