Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության պատճառով. Agence France-Presse

Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության պատճառով. Agence France-Presse

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան խնդրել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 25-ին ճանաչել Է Իսրայելի ինքնիշխանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրներ:

Այժմ, ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, Ֆրանսիան, որը մարտին նախագահում Է Անվտանգության խորհուրդը, պետք Է նշանակի նիստի ամսաթիվը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]