Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆինները մեզ չզարմացրեցին. Գևորգ Ղազարյան

Ֆինները մեզ չզարմացրեցին. Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին ոչինչով չեն զարմացրել Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները:

«Մեզ միայն հաղթանակ էր պետք այս խաղում և երկրորդական էր, թե ինչպես կհաղթեինք: Պարտվել ենք, ինչը նշանակում է ոչինչ չստացվեց: Ինձ համար նորմալ էր ենթահարձակվող դիրքում խաղալը, քանի որ ակումբում այդ դիրքում է գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Խոսելով հարձակման գծում առկա խնդիրներից, կիսապաշտպանը փաստեց, որ խաղակցվածության պակաս կար Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի հետ: «Ֆինները մեզ չզարմացրին, կազմակերպված էին պաշտպանությունում և օգտագործեցին հարձակման հնարավորությունները»,-եզրափակեց ֆուտբոլիստը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]