Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեզ այսօր հաջողությունը չժպտաց. Արազ Օզբիլիս

Մեզ այսօր հաջողությունը չժպտաց. Արազ Օզբիլիս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով հավաքականը դեռևս շանսեր ունի Եվրո-2020-ի ընտրական փուլում:

«Փորձեցինք մինչև վերջ, բայց այսօր չստացվեց: Էլի պետք է աշխատենք: Պետք է գոլ խփեինք դեռևս առաջին կեսում: Ֆիններն ունեցան երկու հնարավորություն և խփեցին երկու գոլ: Մեզ այսօր հաջողությունը չժպտաց: Մեզ պակասեց կոմպակտ խաղը: Եթե երկու խաղից հետո մտածում ենք, որ հնարավորություն չունենք, ավելի լավ է չխաղանք այլևս: Մենք դեռ շանսեր ունենք այս խմբում լավ տեղ գրավելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]