1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքացին խոստովանել է ոսկու կեղծ ձուլակտորի վաճառքը

Քաղաքացին խոստովանել է ոսկու կեղծ ձուլակտորի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը մարտի 23-ին, ժամը 14.10-ին մի տղամարդուց հաղորդում է ստացել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու շուկայում անհայտ անձից գնել է 100 գրամ ոսկու ձուլակտոր, սակայն նույն օրը պարզվել է, որ այն ոսկի չէ. անհայտ անձը խաբեությամբ տիրացել է գումարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1985 թ. ծնված Հասմիկ Բ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]