Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու իրացնելու նպատակով թմրանյութի ապօրինի շրջանառության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման ու խարդախության 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ