Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մասնագետները ՀՀ ԱԻՆ-ում քննարկել են Հայաստանում կարկտահարության դեմ նոր միջոցների կիրառման հնարավորությունները

Մասնագետները ՀՀ ԱԻՆ-ում քննարկել են Հայաստանում կարկտահարության դեմ նոր 
միջոցների կիրառման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետության վերաբերյալ գիտական քննարկում, որը, մասնավորապես, վերաբերում էր Հայաստանում կարկտահարության դեմ միջոցների ձեռնարկման հնարավորություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Գիտական քննարկմանը մասնակցում էին արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, մթնոլորտային երևույթների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, թեկնածուներ, դոցենտներ, ուսումնական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Ցոլակյանը հույս հայտնեց, որ միջոցառումը կարդարացնի սպասելիքները և կտա ցանկալի արդյունք:

Քննարկումը նպատակ ուներ վեր հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում Հայաստանում առկա խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները, ինչպես նաև գիտնականների և ոլորտի մասնագետների օգնությամբ գտնել հակակարկտային պաշտպանության արդյունավետ տարբերակներ: Գլխավոր խնդիրն է գտնել բնական տարերքից գյուղացիական տնտեսություններին պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն ու տարբերակը:

ԱԻ նախարարության հիդրոմետ ծառայության հակակարկտային գործունեության, գազագեներատորային և հրթիռային մեթոդով հակակարկտային պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ մթնոլորտային ռիսկերի ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հիդրոմետ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Դպիրյանը, Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գ. Սուրենյանը, Հիդրոմետ ծառայության հակակարկտային ծառայության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսր Ա.Խաչատրյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս.Ավետիսյանը:

Զեկույցներում մանրամասն անդրադարձ կատարվեց ոլորտին վերաբերվող խնդիրների ողջ ծավալին, սկսած կարկտամբեր ամպերի կառուցվածքի, առաջացման պատճառների, դրանց աշխարհագրության հետ կապված հարցերից, մինչև Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ աշխարհում մինչև օրս կարկուտի դեմ տարվող պայքարի միջոցներն ու դրանց արդյունավետությունը, որից հետո բանախոսները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին:

Հայաստանի Հանրապետությունում տեղադրված են 547 գազագեներատորային կայաններ: Արարատի մարզում տեղակայված է 99, Արագածոտնում՝ 73, Արմավիրում՝ 207, Լոռիում՝ 41, Շիրակում՝ 87, Կոտայքի մարզում՝ 20, Վայոց ձորի մարզում՝ 7, Տավուշում՝ 13 հակակարկտային կայան:

Հայաստանում տեղադրված են նաև 3 նոր տիպի «ԷԼԻԱ-3» հակակարկտային հրթիռային կայաններ՝ Արագածոտնի Արտաշավան և Ոսկեվազ, Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել երկու մարզերի 59 համայնքի մոտ 45 000 հա հողատարածքում իրականացնել հակակարկտային առավել արդյունավետ պաշտպանություն:

Հիմնական քննարկումը ծավալվեց երկու տիպի՝ գազագեներատորային և հիթիռային տիպի հակակարկտային կայանների արդյունավետության, դրանց առավելությունների և թերությունների վերաբերյալ:

Բանախոսները գրեթե միաձայն նշում էին հիթիռային տիպի հակակարկտային կայանների առավելությունների մասին, որը և ավելի արդյունավետ է հակազդում, և ավելի նվազ ֆինանսական ներդրումներ է պահանջում:

Մյուս կողմից, մասնագետները համակարծիք էին, որ գրեթե հարյուր տոկոս հակակարկտային պաշտպանություն ի զորու է ապահովել միայն գյուղատնտեսական հողերի հակակարկտային ցանցապատումը, որը ևս զերծ չէ խնդիրներից, որոնք կապված են և ֆինանսական ծախսերի, և որոշ տեսակի գյուղատնտեսական գործունեության մեջ կիրառման անհարմարությունների հետ:

«Մեզ անհրաժեշտ է արդյունավետ աշխատել գիտնականների հետ և գալ անհրաժեշտ եզրակացություն», - շեշտեց նախարար Ցոլակյանը:

Խորհրդաժողովի վերջում, շնորհակալություն հայտնելով գիտական քննարկման մասնակիցներին, ԱԻ նախարարն առաջարկեց ներկայացնել գրավոր առաջարկներ՝ քննարկվող հիմնախնդրին արդյունավետ լուծում տալու և վերջնակական մոտեցում մշակելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]