Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարար Պապիկյանը դեսպան Թրեյսիի հետ հանդիպմանը հաջողված է համարել տարածքային կառավարման ոլորտում ԱՄՆ աջակցության ծրագրերը

Նախարար Պապիկյանը դեսպան Թրեյսիի հետ հանդիպմանը հաջողված է համարել 
տարածքային կառավարման ոլորտում ԱՄՆ աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետև խորացող հարաբերություններին և իր նպաստը բերել բոլոր ուղղություններով երկու պետությունների ու ժողովուրդների սերտ համագործակցությանը: Նախարարը հաջողված է գնահատել Հայաստանի  վարչատարածքային բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության կայացմանը, համայնքային արդյունավետ ու հաշվետվողական կառավարմանն ուղղված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերը ու նշել, որ դրանց տնտեսական ազդեցությունն արդեն իսկ արտահայտվում է մի շարք խոշորացված համայնքների կարողությունների հզորացման և դիմակայունության ամրապնդման մեջ։

Դեսպան Թրեյսին շնորհավորել է նախարար Պապիկյանին վերանշանակման կապակցությամբ և նկատել, որ տեղական ինքնակառավարման ամրապնդումը ժողովրդավարական առաջընթացի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: «Մենք բարձր ենք գնահատում նախարարության հետ մեր երկար տարիների գործակցությունն ու պատրաստ ենք հետագա համագործակցության»,-ասել է դեսպանը:

Դեսպանին ներկայացնելով տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորման և համայնքների ինքնաբավության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է․ «Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ, քանզի իրական մրցակցային ժողովրդավարության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղերում կունենանք կայացած ժողովրդավարական ինստիտուտներ»։    

Ավարտին նախարարը վերահաստատել է վարչատարածքային բարեփոխումների ոլորտում ԱՄՆ-ի կառավարության հետ ծրագրահեն և կառուցողական համագործակցության շահագրգռվածությունը և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգներն իրենց օժանդակությունը կցուցաբերեն ոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]