Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գյումրիում դպրոցի տնօրեն է ձերբակալվել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գյումրիում դպրոցի տնօրեն է 
ձերբակալվել

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ժամեր առաջ Գյումրիում ձերբակալել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազը: «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական հոդվածի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) և 309 հոդվածի առաջին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից իմ հանձնարարությամբ ձերբակալվել է թիվ 27 դպրոցի տնօրենը։ Նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև տվյալ դպրոցի գործավարուհին»,-նշեց դատախազը՝ փաստելով, որ կաշառք տրվել է աշխատանքի տեղավորման նպատակով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]