Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳ փոխնախարարն ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին

ՀՀ ԿԳ փոխնախարարն ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի 
եվրոպական կենտրոնի փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մարտի 26-ին ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առանցքային նշանակություն է տալիս թմրամոլության հասցրած վնասների վերաբերյալ դեռահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Այս համատեքստում Լուսինե Առաքելյանը նշել է. «Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններումպարբերաբար կազմակերպվում են թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ դեղերի և դրանց վնասների ու կործանարար ազդեցության վերաբերյալ բաց դասեր, քննարկումներ, իրազեկման դասընթացներ, դասախոսություններ: Ուսումնական հաստատություններում ցուցադրվում են նաև թեմատիկ ֆիլմեր ևտեսահոլովակներ, որոնց միջոցով տեսանելի է դառնում այդ վնասակար միջոցների օգտագործման ծանր հետևանքները մարդու առողջության վրա»։

Նա հավելել է, որ հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» դասընթացում ընդգրկված են ծխախոտի և թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցության թեմաներով նյութեր:

Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետների խմբի ղեկավար Իլզե Ջակոբսոնը ներկայացրել է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը գլոբալ մակարդակով գնահատելու համար կենտրոնը ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերության երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության նոր ծրագրի առաջարկ (EU4 Monitoring Drugs project 2019-2021): Ծրագրի նպատակն է առավել խորքային ծանոթանալ ԵՄ գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, ռիսկերի գնահատման մեխանիզմներին, նպաստել գործընկեր երկրների կարողությունների զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության փոխանակման, կանխարգելման նոր մեթոդների ներդրման և առաջավոր փորձի տարածման հետ կապված մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am