Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը հավանություն Է տվել 2021 թվականից ժամերի սեզոնային տեղափոխումից հրաժարվելուն. DPA

Եվրախորհրդարանը հավանություն Է տվել 2021 թվականից ժամերի սեզոնային տեղափոխումից հրաժարվելուն. DPA

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հավանություն Է տվել 2021 թվականից ժամերի սեզոնային տեղափոխումը չեղարկելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է DPA գործակալությունը:

Նշվում Է, որ Եվրամիության անդամ երկրները պետք Է որոշեն՝ պահպանել ձմեռային, թե ամառային ժամանակը: Այն երկրները, որոնք կնախընտրեն առաջին տարբերակը, վերջին անգամ ժամացույցի սլաքը կտեղափոխեն 2021 թվականի հոկտեմբերին, ամառայինը՝ 2021 թվականի մարտին:

2018 թվականի օգտոսոսին Եվրահանձնաժողովը առցանց քվեարկության նախնական տվյալներ Է հրապարակել պարբերաբար ձմեռային եւ ամառային ժամանակի անցնելու հարցի վերաբերյալ, որոնց համաձայն, եվրոպացիների շուրջ 84 տոկոսը հանդես Է եկել ժամերի տեղափոխումը չեղարկելու օգտին: Քվեարկությունն անցկացվել Է հուլիսի 4-ից մինչեւ օգտոստոսի 16-ը: Դրան մասնակցել Է 4,6 մլն մարդ:

Եվրահանրակցության անդամ երկրներում ժամացույցների սլաքների տեղափոխումը հանձնարարվել Էր Եվրամիության հատուկ հրահանգով: Դրան համապատասխան՝ նրանք տարեկան երկու անգամ՝ մարտի եւ հոկտեմբերին, ժամերը տեղափոխում Էին 2003 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am