1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն ցանկանում ակտիվ դեր խաղալ «Մետաքսի ճանապարհ» նախագծում. Մերկել

ԵՄ-ն ցանկանում ակտիվ դեր խաղալ «Մետաքսի ճանապարհ» նախագծում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր Է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր Է: Մենք` եվրոպացիներս, ցանկանում ենք մասնակցել եւ ակտիվ դեր խաղալ այդ նախագծում: Դա պետք Է տանի որոշակի փոխադարձության»,-հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի նախաշեմին կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 9-ին տեղի կունենա Բրյուսելում:

«Նախագիծը՝ որպես այդպիսին, ակնառու կերպով ցուցադրում Է մեր փոխկախվածությունը եւ մեր փոխադարձ կապը»,-հավելել Է կանցլերը: Հեռարձակումն իրականացվել Է Եվրահանձնաժողովի կայքում:

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման վերաբերյալ, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրների, ինչը կոչված Է նպաստելու նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել Է Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հրապարակվել Է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]