Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԺ արտագնա նիստ անցկացնել Գյումրիում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Գյումրիում, ապա՝ Հայաստանի բոլոր մարզերում արտագնա նստեր անցկացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բագրատյանը նման առաջարկ արեց մարտի 26-ի խորհրդարանում հայտարարությունների ժամանակ:

«Մարտի 27-ին երևի այս քառօրյայի օրակարգը կսպառվի: Ընդունելով, որ մենք դեռ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ, որ մենք դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին`  հաջորդ երկու օրերը արտագնա նիստ կազմակերպել Գյումրիում: Մենք կարող ենք Գյումրիի ավագանու հետ քննարկել ավագանու նիստը, կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Փորձենք հաղթահարել անջրպետը, որ քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով կարողանանք լսել այն խնդիրները, որոնք պետք է դառնան օրենսդրական նախաձեռնության հնարավորություն»,-ասաց Բագրատյանը:

Նա առաջարկեց այդ մշակույթը ներդնել և արտագնա նիստեր անել Հայաստանի տասը մարզերում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ