1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել ԲԵԼՏԱ գործակալության գլխավոր տնօրենի հետ

Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել ԲԵԼՏԱ գործակալության գլխավոր 
տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է ԲԵԼՏԱ բելառուսական պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի (Ірына Акуловіч) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը կարևորվել է հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ընթացքի տեղեկատվական ապահովման, երկու երկրների լրատվական կառույցների միջև, այդ թվում նաև՝ «Արմենպրես» և «ԲԵԼՏԱ» գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված հուշագրի ներքո տեղեկատվության և նյութերի փոխանակման շարունակականությունը։

Քննարկվել են նախատեսված մի շարք ծրագրերի և նախագծերի իրականացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեսպանություն-գործակալություն փոխգործակցության շրջանակներում անցկացվելիք միջոցառումների մասին իրազեկման վերաբերյալ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]