Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Թերեզա Մեյը կարող Է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել մարտի 27-ին. Reuters


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող Է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանացի մի խորհրդարանականի, որն այդ տեղեկատվությունը տրամադրել Է անունը չնշելու պայմանով:

Նա ասել Է, որ կառավարության ղեկավարը մարտի 27-ին ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին) ելույթ կունենա այսպես կոչված 1922 կոմիտեի նիստում, որը միավորում Է Պահպանողական կուսակցության շարքային անդամների:

Խորհրդարանականի խոսքով՝ «անկասկած կա այն բանի հավանականությունը», որ Մեյը կհայտնի թորիների առաջնորդի եւ վարչապետի պաշտոններից իր հեռանալու ամսաթիվը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ