Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը ցածր մաքսատուրքերով իրանական շուկա է արտահանելու տավարի միս ու հանքային ջրեր. ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

Հայաստանը ցածր մաքսատուրքերով իրանական շուկա է արտահանելու տավարի միս ու 
հանքային ջրեր. ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մի շարք ապրանքատեսակներ ցածր մաքսատուրքերով արտահանել իրանական շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության կողմից ներկայացված ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն,ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում: ԵԱՏՄ ադամ պետությունները Իրանից ստացել են զիջումներ` բավականին լայն ապրանքատեսակի մասով: Դրանում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներկայացված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում` մասնավորապես տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ»,-ներկայացրեց Բաբայանը:

Բաբայանը տեղեկացրեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է  տրամադրել մաքսատուրքի դրույքաչափերի իջեցում, սակայն նույն  ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:  Փոխնախարարը շեշտեց, որ համաձայնագրի կնքման շրջանակում կարևորվում է ոչ միայն գործող մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը, այլ իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական, կանխատեսելի ներմուծման ընթացակարգերի կիրառումը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:  Փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է  համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Եթե ուժի մեջ մտնելուց հետո  երեք տարվա ընթացքում կողմերը չեն ավարտում բանակցությունները, ապա վերջիններս պարտավորվում են որոշում ընդունել համաձայնագրի կիրառումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]