Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց  անձեռնմխելիության հիմքով քրեական 
հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան  Հովհաննես Խուդոյանը ակնկալում է դատարանից, որ դադարեցվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը:

«2018 թվականի հուլիսի 26-ի դրությամբ` մեղադրանքում նկարագրված գործողությունները,  որոնք վերաբերվում են Քոչարյանին, ուղղակիորեն բխել են ՀՀ սահմանադրաիրավական պարտականություններից և վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր գնահատական տալ և հիմնավորել, թե ինչու այդ գործողությունները չեն բխում նախագահի կարգավիճակից»,- ասաց Խուդոյանը:

Ըստ պաշտպանի` առ այսօր վարույթ իրականացնող մարմինը, ինչպես նաև դատախազությունը պաշտպանների կողմից ներկայացված որևէ բողոքի կապակցությամբ չեն հստակեցրել , թե կոնկրետ որ գործողություններ են մեղսագրվում Քոչարյանին և այդ մեղսագրվող գործողությունները արդյոք բխում են նախագահի կարգավիճակից,  թե ոչ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի քննիչը դատարանին ներկայացնի նաև այն մեղադրանքը, որում նկարագրված գործողությունները մեղսագրվում են Քոչարյանին։

«Դատարանը, հիմք ընդունելով ներպետական օրենսդրությունը և դատական պրակտիկան, ինչպես նաև միջազգային իրավական պրակտիկան, կգնահատի` արդյոք մեղադրանքում նկարագրված գործողությունները բխում են նախագահի կարգավիճակից, թե ոչ»,- ասաց Խուդոյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]