Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Մերկելը կարեւորել Է ճիշտ հավասարակշռություն գտնելն արդի աշխարհում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ Է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: Մարտի 26-ին այդ մասին նա հայտարարել Է Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած բանակցություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աշխարհի շատ դինամիկ զարգացում ենք տեսնում, կենտրոններն, այդ թվում՝ տնտեսական կենտրոնները, շարունակ տեղաշարժվում են, ուստի կարեւոր Է վերստին հավասարակշռություն գտնել նշանակալից փոփոխությունների ժամանակներում»,- ասել Է նա: Մերկելը կարծում Է, որ ռազմավարական մրցակցությունը կարող Է դրական գործոններ ունենալ բոլոր կողմերի համար:

Նա կրկին այնպիսի միջազգային ինստիտուտների բարենորոգման կոչ Է արել, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ