1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները հաշվել են, թե որքան շատ մարդկանց Է սպանում նստակյաց ապրելակերպը

Գիտնականները հաշվել են, թե որքան շատ մարդկանց Է սպանում նստակյաց ապրելակերպը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել Է, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը եւ նստակյաց ապրելակերպը կապված են աշխարհում մարդու յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահվան հետ, որոնց մեծ մասը կարելի Է կանխել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բժիշկները գրել են Journal of Epidemiology & Community Health-ում:

«Շատ բիտանացիներ գերադասում են իրենց գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնել նստած կամ պառկած: Բացի դրանից, շատ մարդիկ հարկադրված են գործնականում ամբողջ օրն աշխատելու նստել գրասենյակում: Ուստի պայքարը նստակյաց ապրելակերպի դեմ կարող Է մեծ օգուտ բերել երկրի հանրային առողջությանը»,- հայտարարել Է Լեոնիա Էրոնը Բելֆաստի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Օգտագործելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հավաքած տվյալները՝ գիտնականները հաշվել են այն մարդկանց թիվը, որոնք նստակյաց ապրելակերպ են վարում, եւ հաշվարկել նրանց այն բաժինը, որն ամեն տարի վաղաժամ մահանում Է շաքարախտից, ինֆարկտներից, թոքերի եւ ուղիղ աղու քաղցկեղից եւ հիպոդինամիայի հետ կապված այլ հիվանդություններից:

Ամբողջությամբ վերցված, այս խնդիրը շատ լայնորեն Է տարածված Մեծ Բրիտանիայում. դրանից տուժում Է մոտավորապես յուրաքանչյուր երրորդ բրիտանացին, որն ավելի քան վեց ժամ անցկացնում Է համակարգչի առաջ նստած կամ բազմոցին պառկած: Այդ պատճառով նստակյած ապրելակերպի զոհերի թիվը չափազանց մեծ Է. դրա հետ կապված հիվանդություններից ամեն տարի մահանում Է Ալբիոնի գրեթե 70 հազար բնակիչ:

Այլ խոսքով՝ յուրաքանչյուր տասներորդ մահը Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում կապված Է ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակի եւ նստակյաց ապրելակերպի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]