Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս 
նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։

Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարեւոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։

Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները:

Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]