Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջասթին Բիբերը հայտարարել Է իր համերգային գործունեությունն ընդմիջելու մասին

Ջասթին Բիբերը հայտարարել Է իր համերգային գործունեությունն ընդմիջելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջասթին Բիբերը հայտարարել Է իր համերգային գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես համերգային շրջագայություններում եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը, սակայն վերջին շրջագայության ժամանակ ես ինձ դժբախտ Էի զգում: Դուք (երկրպագուները) գալիս եք իմ համերգներին, որպեսզի լիցքավորվեք Էներգիայով, բայց ես չԷի կարողանում այն ձեզ հետ կիսել»,-նշել Է նա իր Instagram-ում:

«Երաժշտությունը շատ կարեւոր Է ինձ համար,-շարունակել Է երգիչը,- բայց ընտանիքը եւ առողջությունն ինձ համար առաջին տեղում են: Ես ապշեցուցիչ ալբոմով կվերադառնամ հնարավորինս շուտ»:

Բեմից ժամանակավորապես հեռանալու պատճառը, ինչպես նշում Է Բիբերը, դարձել են ընտանեկան խնդիրները: «Ես մտադիր եմ մի շարք հարցեր լուծել՝ պահպանելու համար ամուսնությունս եւ դառնալու այնպիսի հայր, որպիսին ցանկանում եմ լինել»,-ընդգծել Է նա: Բիբերը ճանաչում Է ստացել 2008 թվականին 14 տարեկանում, երբ նրա մայրն սկսեց ցանցում ներբեռնել որդու երգերի տեսահոլովակները:

Մինչ այժմ Բիբերը վաճառել Է իր սկավառակների շուրջ 100 մլն օրինակ. նա Grammy մրցանակի դափնեկիր Է եւ այնպիսի հիթերի հեղինակ, ինչպիսիք են՝ One Time-ը, Baby-ն եւ Believe-ն: Նա ակտիվում ունի նաեւ MTV Europe Music Awards-ի 18 պարգեւ, ինչը ռեկորդ Է մեկ երաժշտի համար: Բիբերի Purpose անվանումը կրող վերջին համաշխարհային շրջագայությունն սկսվել Է 2016 թվականի մարտին եւ կատարողին ավելի քան 160 մլն դոլար Է բերել: Forbes հանդեսի վարկածով՝ Բիբերը ներկայում բարձր հորիզոնականներից մեկն Է զբաղեցնում սպորտի եւ շոու-բիզնեսի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում:

2018 թվականի հուլիսին 24-ամյա Բիբերը նշանվել Էր ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ալեք Բոլդուինի զարմուհու՝ 21-ամյա մոդել Հեյլի Բոլդուինի հետ, սեպտեմբերին նրանք ամուսնացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]