Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

ԵՄ-ն 2022 թվականից կպարտավորեցնի սեւ արկղեր տեղակայել նոր ավտոմոբիլներում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը նախնական համաձայնության են հասել այն կանոնակարգի շուրջը, որը վերաբերում Է ճանապարհներին անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ինչպես մարտի 26-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, նոր կանոններին համապատասխան 2022 թվականից ավտոարտադրողները պետք Է Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները սարքավորեն այդ թվում սեւ արկղերով եւ փոխադրամիջոցի գոտում ավտոմատ պահման համակարգով:

«Եվրամիության ինստիտուտները նախնական համաձայնության են հասել (ճանապարհային երթեւեկության) անվտանգության ընդհանուր կանոնների վերանայման շուրջը: 2022 թվականից անվտանգության նոր տեխնոլոգիաները պարտադիր կդառնան եվրոպական փոխադրամիջոցների համար՝ ուղեւորների, հետիոտների եւ հեծանվորդների կյանքը պաշտպանելու նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավտոմոբիլային ինքնագրիչները, որոնց տվյալները կարելի կլինի օգտագործել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզելու համար, եւ այն համակարգը, որն արձանագրում Է, թե վարորդը որքան ուշադրությամբ Է հետեւում ճանապարհին, պարտադիր կլինեն բոլոր փոխադրամիջոցների համար: Բացի դրանից մարդատար ավտոմոբիլներում եւ ֆուրգոններում կտեղակայվեն գոտին պահելու համակարգեր, արտակարգ արգելակման համակարգեր եւ անվտանգության բարելավված գոտիներ:

Եվրահանձնաժողովում հուսով են, որ նման միջոցները կօգնեն մինչեւ 2038 թվականը խուսափելու առնվազն 140 հազար ծանր վնասվածքներից եւ փրկելու ավելի քան 25 հազար կյանք, ինչը Եվրամիությանը կմոտեցնի երկարաժամկետ նպատակին՝ ճանապարհներին զրոյական մահացությանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ