1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև արտահանման և ներմուծման ծավալներից. արտադրությունը նվազել է 26.3%-ով

ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև արտահանման և 
ներմուծման ծավալներից. արտադրությունը նվազել է 26.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընդամենը 0.4%-ով, երբ հունվարի բնակլի­մայական պայմանները գրեթե նույնն էին, ինչ 2018թ. հունվարին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ Անահիտ Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս կարող է պատահել, որ 2019թ. հունվար-փետրվարին 2018թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազած լինի 21.0%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալն աճի 1.9%-ով:

«Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ, իրոք, նվազել են 26.3%-ով: 2019թ. հունվարին արտադրվել է 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվարին արտադրվել էր 830.1մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ 2018թ. հունվարին արտադրված 830.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 235.9 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել է 3.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2018թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 597.8 մլն. կՎտ. ժամ (830.1-235.9+3.6): 2019թ. հունվարին արտադրված 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 46.8 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 25.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 590.9 մլն. կՎտ. ժամ (612.1-46.8+25.6):

«Գրեթե նույն պատկերն է հունվար-փետրվար ամիսների համար, երբ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազում 21.0%-ով: Այսպես, 2019թ. հունվար-փետրվարին արտադրվել է 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-փետրվարին արտադրվել էր 1502.2մլն. կՎտ. ժամ: Սակայն 2018թ. հունվար-փետրվարին արտադրված 1502.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից  արտահանվել է 399.0 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 11.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա»,-հավելեց նա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետն ընդգծեց, որ 2018թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1114.5 մլն. կՎտ. ժամ (1502.2-399.0+11.3): 2019թ. հունվար-փետրվարին արտադրված 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 105.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 43.8 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1124.9 մլն. կՎտ. ժամ (1186.7-105.6+43.8):

«Իհարկե դա չի նշանակում, որ բոլոր համադրելի ժամանակաշրջաններում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռները պետք է նույնը լինեն, ինչպես 2019 և 2018թթ. հունվար և հունվար-փետրվարին: Դրանք կարող են տարբեր լինել՝ կախված բազմաթիվ գործոններից»,-նշեց նա:

 

մլն. կՎտ. ժամ

Հունվար-փետրվար

Արտադրություն

Արտահանում

Ներմուծում

Հաշվեկշիռ

1

2

3

4

5(2-3+4)

2018

1502.2

399.0

11.3

1114.5

2019

1186.7

105.6

43.8

1124.9

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]