Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

Սիրիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ են բողոքի ակցիաների դուրս եկել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի SANA ազգային գործակալությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ բազմաթիվ այլ երկրներ:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր Զորի, Կամըշլիի, Կունեյտրայի (Գոլանի բարձունքներում) եւ այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ գործակալությունը հայտնել Էր Սիրիայի հարավի Դերաա քաղաքի կենտրոնում անցկացվող զանգվածային հանրահավաքի մասին:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1

981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]