Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը կարգելի կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը

Պետությունը կարգելի կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը

ԵՐԵՎԱՆ, 26  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջակում է արգելել կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գովազդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորի կողմից ներկայացված «Գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվեց ԱԺ լիագումար նիստում:

«Տարիներ շարունակ կազմակերպությունները վաճառել են կուրսային, դիպլոմային աշխատանքներ` ազդելով կրթության որակի վրա: Իրականում խնդիրը բազմաշերտ է նրանով, որ այս խնդիրը չպետք է գար ու օրենսդրական լուծում ստանար, եթե մեր բուհերն ապահովեին հակապլագիատի գործիքներ: Սակայն բուհերի հետ բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ չունեն այն գիտակցումը, որ պետք է ներդնեն հակապլագիատ գործիքներ: Պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ: Երբ ուսանողը այնտեղ ներբեռնում է իր աշխատանքը, պլագիատը հայտնաբերվում է: Այս բացն ունենալով՝ ստիպված ենք նմանատիպ օրինագիծ առաջարկել: Սա նախազգուշական միջոցառում է: Սրանով արգելվելու է կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վաճառքը»,- նշեց Հովհաննիսյանը:

Խնդիրը կանխելու համար առաջարկվում է առաջին հերթին արգելել գովազդը: Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ քայլով պատրաստվում են «Կրթության մասին» և «Առևտրի ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ առաջարկել, որոնցով ընդհանրապես կարգելվի նմանատիպ կազմակերպությունների գոյությունը: Կառավարությունը ևս առաջարկել էր այս խնդիրը լուծել համապարփակ: Պատգամավորը նշեց, որ այս տեսքով ընդունեն օրենքի նախագիծը, որին կհաջորդի այդ կազմակերպությունների գործունեության արգելումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]