Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ազգային ակադեմիան աշխարհում ճանաչում ձեռք բերած գիտական կազմակերպություն է

Ազգային ակադեմիան աշխարհում ճանաչում ձեռք բերած գիտական կազմակերպություն 
է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԳԱԱ-ն 75-ամյա իր գոյության ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքում կարողացել է :

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մարտի 26-ին տեղի ունեցած  ընդհանուր ժողովի ժամանակ այս մասին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով 2018 թվականին ակադեմիայի գործունեության արդյունքները:

«2018 թվականը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի։ Ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին ALLEA-ի ( եվրոպական 58 ակադեմիաների ընկերակցություն) փոխնախագահ պրոֆեսոր Քեյ Գրահամն իր ելույթում նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն արժանի է կոչվել ALLE-ում ճանաչված և բարձրարժեք ակադեմիաներից մեկը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությանը:

« ԳԱԱ-ն ապահովում է երիտասարդ գիտնականների մասնակցությունը գիտության տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային հանդիպումներին և միջոցառումներին: ԳԱԱ-ն  շարունակում է իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Հորիզոն-2020, ՏԵՄՊՈՒՍ և այլն: Ընդհանուր առմամբ, հաշվետու տարում համակարգի կառույցների` 42 միջազգային տարբեր ծրագրերով կատարված աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 665 միլիոն դրամ»,- ասաց Մարտիրոսյանը:

ԳԱԱ նախագահը,  ներկայացնելով անցած տարի ակադեմիայի կատարած աշխատանքի արդյունքները, նշել է, որ իրականացվել են հետազոտություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հասարակական, բնական եւ ճշգրիտ գիտությունների։ «2018 թվականին 100 գիտական աշխատանքների ֆինանսավորման համար հատկացվել է 885 մլն դրամ։ Միջազգային գիտական ամսագրերում հրապարակվել են 953 գիտական հոդվածներ եւ 23 մենագրություններ։ Բացի այդ, իրականացվել են հետազոտություններ եւ մշակումներ օդերևութաբանության, տիեզերքի, երկրաբանության, հասարակագիտության ոլորտներում»,- եզրափակեց Մարտիրոսյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ