1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ճապոնիայի միջազգային 
համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն  ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) ներկայացուցիչներին` Արևելյան և Կենտրոնական Ասիայի Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի  նորանշանակ  տնօրեն Սոտա Տոսակայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լենա Նանուշյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները:

Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանի մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման շարունակականությունն ապահովող ծրագրերին, քննարկվել են մարզային բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքներին հնարավոր աջակցության, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցման հարցերը:

Կողմերը խոսել են Հայաստանում հոգեբուժական ծառայության արդիականացման շուրջ` հաշվի առնելով, որ ներկայումս լայնորեն քննարկվում է գործող հոգեբուժական ծառայության մոդելի վերակազմակերպումը՝ մոտեցնելով այն արդի միջազգայնորեն ընդունված մոդելին, որի հիմքում կլինի համայնքային մակարդակի մատուցվող հոգեբուժական ծառայությունը: Հոգեբուժական ծառայության արդիականացման տեսանկյունից կարևորվել է նաև բժշկական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցումը, ինչպես նաև անձնակազմի շարունակական ուսուցումը:

Ներկայացվել են նաև Հայաստանում կանխարգելիչ բժշկության բարելավմանն ուղղված առկա ծրագրերի, մասնավորապես` ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքը, հնարավոր աջակցության տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ քննարկել հետագա համագործակցության շրջանակը և ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]