Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ մարմնամարզիկների գլխավոր մարզիչը գերազանց է գնահատում Դոհայում ազգային թիմի ելույթը

  Հայ մարմնամարզիկների գլխավոր մարզիչը գերազանց է գնահատում Դոհայում 
ազգային թիմի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում ազգային թիմի մասնակցությունը գնահատում է գերազանց:

«Աշխարհի գավաթի այս խաղարկությունը մեզ համար շատ հաջող ստացվեց, և մենք 100 տոկոսանոց արդյունքի հասանք` քանի որ մեր 4 մասնակիցներն էլ դուրս եկան եզրափակիչ:  Ոչ մի թիմ նման արդյունք չի գրանցել: Մեզ համար անսպասելի էր եզրափակիչում 3 մեդալ նվաճելը: Եթե նման մասնակցություն ունենանք Եվրոպայի առաջնությունում, ապա շատ լավ կլինի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Խոսելով առանձին մասնակիցների մասին` նա փաստեց, որ հրաշալի հանդես եկավ Արթուր Դավթյանը, ով վնասվածք ուներ, սակայն կարողացավ մեդալ նվաճել: «Մեզ համար կարևոր է նաև այն, որ լավ մասնակցենք Եվրոպայի առաջնությանը, քանի որ այն որակավորում է տալիս Մինսկի Եվրոպական խաղերից առաջ»,-ասաց մարզիչը:

Սերոբյանի պնդմամբ` հավաքականը մեծ դժվարությունների է բախվում, քանի որ հավաքական թիմը բժիշկ չունի, և մարզիկները վնասվածքների ժամանակ չգիտեն՝ ինչ անել: «Մի քանի օրից մեկնում ենք Թբիլիսի ուսումնամարզական հավաքի, որին կմասնակցեն նաև երիտասարդ մարմնամարզիկները»,-եզրափակեց մասնագետը:

Հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը ևս գոհունակություն հայտնեց մարզիկների գրանցած արդյունքից և կատարած աշխատանքից՝ շեշտելով, որ մարզիկների ելույթը սպասվածից ավելին էր:

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակեների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]