Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո որևէ օգտակար ծրագիր չի մերժվել գումար չլինելու պատճառով

 Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո որևէ օգտակար ծրագիր չի մերժվել գումար 
չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր ծրագրի վրա գումար ծախսելիս կարևոր է համարում հարցադրումը՝ դրա դիմաց պետությունը, ժողովուրդը ինչ է ստանալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում գումարի բացակայության մասին, սակայն խնդիրը այլ հարթության վրա է:

Նրա խոսքով` ռազմաարդյունաբերական համալիրը այն ոլորտներից է, որ հստակ խնդիրներ է դնում գիտության առաջ, բայց վերջին տարիների վիճակագրության համաձայն` բյուջեն  ռազմաարդյունաբերական համալիրի գիտահետազոտական մասով թերակատարվել է: «Այսինքն` պետությունը հստակ խնդիր է դնում գիտության առաջ, ֆինանսավորումը տալիս է և պարզվում է, որ գիտությունը այդ խնդիրը առնվազն պատշաճ ժամանակում չի լուծում և այդ ֆինանսավորումն էլ չի ստանում: Սա հենց կոնկրետ օրինակն է, երբ խոսքը բացարձակապես փողի բացակայության մեջ չէ: Փողը կա, տրված է, բայց այդ փողը չի ծախսվում, որովհետև պարզվում է, որ մենք ունենք մասնագիտական ներուժի խնդիր և այլ բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց ի վեր չի եղել մի դեպք ինչ-որ ծրագիր մերժվի միայն այն պատճառով, որ գումար  չկա:

«Եթե պարզի, որ որևէ ծրագիր Հայաստանի Հանրապետությանը պետք է, գումար կգտնվի: Մեր աշխատանքը, այդ թվում գիտության ոլորտում, պետք է միտված լինի հստակ գործնական խնդիրների լուծմանը, այն խնդիրների լուծմանը, որոնք ոչ միայն գումար են ծախսում, այլև գումար են բերում, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրվածքով: Եթե մենք փողը ծախսում ենք առանց իմանալու, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց… հնարավոր է այսօր չենք ստանալու, հնարավոր է 50 տարի հետո ենք ստանալու, բայց չի կարող լինել այնպես, որ հարց չտանք` փողը ծախսում ենք, իսկ դրա դիմաց մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը ինչ է ստանալու: Սա այսօր մեր գիտության ամենամեծ խնդիրն է»,- եզրափակեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]