Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. նախարար

«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. 
նախարար

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մոտենում ենք վերջնագծին կամ, ավելի ճիշտ, այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Թորոսյանը։

Դեռ փետրվարին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում կներդրվի սանիտարական ավիացիայի ծառայություն: «Armenian Helicopters LLC-ն «Էյրբաս» ընկերությունից ընդունել է ուղղաթիռը, որով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ»,-գրել էր Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Մարտի  2-ին նախարար Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է  «Շտապ օգնության» ուղղաթիռով կազմակերպվում պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]