Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անկախ ստաժից` մարդը նվազագույն ծախսեր հոգալու իրավունք ունի. Արարատ Միրզոյանն արձագանքեց ընդդիմադիրների դիտարկումներին

 Անկախ ստաժից` մարդը նվազագույն ծախսեր հոգալու իրավունք ունի. Արարատ 
Միրզոյանն արձագանքեց ընդդիմադիրների դիտարկումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ նվազագույն կենսաթոշակի շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միրզոյանը, մասնավորապես, նշեց` երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է կատարում, և սա պետք է արձանագրվի:

«Իմ զարմանքն ու տարակուսանքն եմ ուզում հայտնել այն մթնոլորտի առնչությամբ, որով ընթացավ այդ հարցի քննարկումը: Կառավարությունը բերել է նախագիծ, որով լուծվում է որոշակի թվով մարդկանց հարց: Հնչում են քննադատություններ, թե մնացածն ինչ են լինելու, ինչու է տասը և տասներկու տարվա ստաժ ունեցողների միջև անհավասարություն առաջանում: Այսպես, թե այնպես, չաշխատած մարդը, մեկ ամիս աշխատածը և տասը տարի աշխատածը ստանում են նույն կենսաթոշակը, հիմա այդ շեմը երկու տարով ավելացվում է: Կա նվազագույն շեմ, որից ներքև էական չէ, թե ով քանի տարի է աշխատել: Այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդն աշխատել է մեկ տարի, թե տասը տարի, իրավունք ունի ապրել, նվազագույն ծախսեր հոգալ: Այս օրենքի նախագիծը դրա մասին է»,-նշեց Միրզոյանը:

Նա գործընկերներին հորդորեց սթափ և սառը վերաբերվել նմանատիպ հարցերին: Միրզոյանի կարծիքով` երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է անում, և սա պետք է արձանագրվի: «Եթե կան էական վերապահումներ, կարծում եմ, որ կարող եմ կոչ անել երկու ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել նախագծին»,-նշեց ԱԺ նախագահը:

Կենսաթոշակի նվազագույն շեմը 25 հազար 500 դրամ սահմանելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ միջոցառումը խրախուսելի է, սակայն չաշխատողի և աշխատողի հավասարեցումը խնդիր է: Նա նշել էր, որ քաղաքացիները հաճախ են դիմում, թե իրենք աշխատել են, ու չաշխատողներն իրենց հավասար են ստանում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշել էր, որ կարծիքով` 12 տարի աշխատածի ու չաշխատածի կենսաթոշակի չափերի տարբերությունը վերացնելը,  չի կարծում, թե կարևոր հարց է: Նա նշել էր, որ այսօր գործող օրենքով այդ ցուցանիշը 10 տարին է: Այսինքն է10 տարվա ստաժ ունեցողը և ընդհանրապես ստաժ չունեցողը ստանում են նույն չափի կենսաթոշակ: Եվ այդ չափը ուղղակի բարձրանում է` դառնալով 12 տարի:

Մի քանի պատգամավորներ ևս որոշակի դիտարկումներ էին ներկայացրել նախագծի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]