Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունն աշխատանքներ է տանում «Գնումների մասին» օրենսդրության բարեփոխման ուղղությամբ

Կառավարությունն աշխատանքներ է տանում «Գնումների մասին» օրենսդրության 
բարեփոխման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գնումների մասին» օրենսդրության հետ կապված խնդիրը ոչ միայն գիտական ոլորտում, այլ նաև բազմաթիվ այլ ոլորտներում մատնանշվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանին, ով վարչապետի ուշադրության էր հրավիրել պետական գնումներ կատարելիս առաջացող խնդիրներին՝ նշելով, թե կարճատև ծրագրեր իրականացնելիս  պետական գնումների գործընթացն անթույլատրելի ժամանակատար է:

Վարչապետի խոսքով` Կառավարությունն աշխատում է «Գնումների մասին» օրենսդրության բարեփոխումների ուղղությամբ:

«Շատ լավ կլինի, եթե բոլոր այս սուբյեկտները, ովքեր խնդիրներ ունեն «Գնումների մասին» օրենսդրության հետ, իրենց առաջարկները ներկայացնեն Կառավարություն կամ Ֆինանսների նախարարություն, որպեսզի մենք իսկապես կարողանանք այնպես փոխել այդ օրենսդրությունը, որպեսզի դա լինի համապարփակ, որպեսզի լուծի առկա խնդիրները, այլ ոչ թե նոր խնդիրներ առաջացնի:

Սա կարևոր է, որովհետև շատ դեպքերում ասում են՝ եկեք արագ փոխենք օրենքը:  Հասկանալի է, որ ինչքան կա այդ օրենքը, բարդություններ կան, բայց նաև պետք չէ այնպես փոխել, որ  մեկ խնդիրը պարզվի լուծվեց ու դրանից հետո տասը խնդիր առաջանա»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգերի, օրենսդրության փոփոխությունները մեկ տարի, տարիուկես ժամանակահատվածում պետք է անել, այլ ոչ թե  մեկ-երկու ամսվա ընթացքում, որովհետև միշտ ինչ-որ չնախատեսված  հարցեր կարող են առաջանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]