Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սպայկա» ընկերության պանրի գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ. Վարչապետը ներկա է գործարանի բացմանը

«Սպայկա» ընկերության պանրի գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ 
բորբոսով պանիրներ. Վարչապետը ներկա է գործարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ:

«Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ստեղծվել են ավելի քան 120 մշտական աշխատատեղեր: Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր, կայուն գին: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը  նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում»,-ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ կապույտ և սպիտակ բորբոսով պանրի տեսակներ արտադրելը չափազանց բարդ տեխնոլոգիա և գիտելիքներ է պահանջում: «Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:

Բորբոսով պանրի գործարանը գործելու է Նորագավթում: Ձեռնարկությունը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]