Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմում է մոտ 2.3 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի ներկայացմանն Ազգային ժողովում նիստում պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց երկրում ծայրահեղ աղքատների քանակով:

«Ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է մոտ 2.3 տոկոս: Բայց սա չի նշանակում, թե բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի: Մոտ 60-70 հազար անձ Հայաստանում ծայրահեղ աղքատ է: Սակայն բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են: 2.3 տոկոսի մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են: Միաժամանակ՝  կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը»,-նշեց Սաիյանը:

Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակի չափի 1 000 դրամով բարձրացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ ծախս: Սաիյանը շեշտեց, որ օրենքում ամրագրված է հստակ նպատակ` ապահովել առնվազն գնաճի նկատմամբ առաջանցիկ կենսաթոշակի միջին չափի աճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]