Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Թրամփը եւ Նաթանյահուն կարեւորել են համատեղ դիմակայումը Իրանին


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հավաստել են այն կարծիքը, որ անհրաժեշտ Է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 25-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: «Երկու ղեկավարները հավաստեցին Իրանին ու նրա գործակիցներին դիմակայությունը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի Իսրայելն ու տարածաշրջանը պաշտպանեն իրանական ագրեսիայից»,- ասված Է փաստաթղթում:

Նաեւ նշվում Է, որ «Նաթանյահուն շնորհակալություն Է հայտնել նախագահ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու համար»: «Երկու ղեկավարները հաստատեցին ամուր ու առանձնահատուկ հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ»,- ընդգծել Է մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացել Է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ ԱՄՆ-ի ղեկավարի բանակցությունների շրջանակում: 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ