Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում Է իրականացրել Խաղաղ օվկիանոսում

ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում Է իրականացրել Խաղաղ օվկիանոսում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում Է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը:
«Այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կալանման հաջող փորձարկում կատարվեց,- ասված Է Հակահրթիռային պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ:- Դա ՄԲՀ-ի առաջին միաժամանակյա կալանումն Էր ցամաքային բազավորման երկու հակահրթիռների համազարկային արձակման ընթացքում»:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ դա ԱՄՆ-ի մայրցամաքային մասի հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին հաջող փորձարկումն Է սկսած 2017 թվականի մայիսից:
2020 թվականի նոր ռազմական բյուջեի շրջանակում Պենտագոնն 9,4 միլիարդ դոլար Է պահանջել հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրի համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ