Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Կայացել է ժայռամագլցման բաց առաջնությունը  


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ժայռամագլցման դահլիճում կայացավ ժայռամագլցման Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ անգամ անցկացվող Հայաստանի բաց առաջնությանը տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Շանթ Իսաղուլյանը: Կանանց պայքարում հաղթողն Ալեքսա Նազարյանն է:

Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում է 55 մարզիկ:

2020 թվականի ամառային խաղերում ժայռամագլցումն առաջին անգամ ընդգրկված է օլիմպիական մարզաձևերի շարքում: Կլինեն տղամարդկանց և կանանց մրցաշարեր, որոնց մասնակիցները նախապես կմասնակցեն որակավորման փուլին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ