Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Իսրայելի բանակը նոր պատասխան հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 26-ին նոր հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին երկու ժամավա ընթացքում, ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները լրացուցիչ ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հարավային մասում:

Տանկերն ու ուղղաթիռները նույնպես հարվածել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական պահակակետերի: Այդ հարվածները կատարվել են ի լրումն տասնյակ ուրիշների, որոնք հասցվել են վերջին 24 ժամավա ընթացքում»,- ասված Է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ: Պաղեստինցի արմատականները լույս մարտի 26-ի գիշերը, Երեւանի ժամանակով կեսգիշերից հրադադարի մասին հայտարարությունից հետո, շուրջ 30 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա, ավելի վաղ հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը: Ի պատասխան իսրայելցի զինվորականները 15 ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում: Դիմակայության հերթական սրացումն սկսվել Է այն բանից հետո, երբ մարտի 25-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից արձակված հրթիռը բնակելի շենք խոցեց Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ մոշավում (գյուղական տիպի բնակավայր)՝ Թել Ավիվից հյուսիս ընկած շրջանում: Գրոհի հետեւանքով տուժել Է յոթ իսրայելացի, ներառյալ երեխաներ: Ի պատասխան մարտի 25-ի երեկոյան բանակն սկսեց հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Գազայի հատվածում ստեղծված իրադրության պատճառով հարկադրված Էր մարտի 25-ին ընդհատել այցը ԱՄՆ: Իսրայելի ժամանակով լույս երեքշաբթի գիշերը Վաշինգտոնից մեկնելուց առաջ նա հայտարարել Է, որ «Իսրայելն արդեն շատ ուժեղ պատասխան Է տվել Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ