Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար Է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար Է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրեր Է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Նշվում Է, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանին 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ արգելապատի հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման եւ Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների շրջանում լուսավորության տեղակայման համար:
Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելափակոցների կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն ըստ Սահմանադրության պետք Է հավանություն տա բյուջեի բոլոր ծախսերին: Այդ քայլն արդեն վիճարկվել Է դատարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]