Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Brexit-ի շուրջ ճգնաժամը նոր պաշտոնաթողությունների Է հանգեցրել Մեծ Բրիտանիայում




ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը մարտի 25-ին նոր պաշտոնաթողությունների Է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի եւ արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
Բոլոր երեքն Էլ երկուշաբթի հանդես են եկել խորհրդարանին մարտի 26-ի օրակարգը որոշելու եւ Brexit-ի հետ կապված գործողությունների զանազան տարբերակների շուրջ քվեարկելու իրավունք տրամադրելու օգտին, այդ թվում՝ այնպիսի արմատական գաղափարների շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարումը, երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալը:
Խորհրդարանը հավանություն Է տվել համապատասխան ուղղմանը, որին դեմ Էր կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը եւ Բրայնը հրաժարական են տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ