Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում, մարտի 25-ի ժամը 20:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մերկասառույց է:

Երևան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում:  

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:   

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար: 

2018թ. հունիսի 30-ից առ մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]