1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԽ մարդու իրավունքների տնօրինության ղեկավարն արժևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը

ԵԽ մարդու իրավունքների տնօրինության ղեկավարն արժևորել է ՀՀ մարդու 
իրավունքների պաշտպանի փորձը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Կողմերը անդրադարձել են նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումներին, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին:

Քրիստոֆ Պուարելը արժեքավոր է համարել մարդու իրավունքների պաշտպանի փորձը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների տնօրենին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]