Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՆ ՔԿԾ և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման հարցեր

ԱՆ ՔԿԾ և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են 
վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին ներկա էին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսը, Սթեֆան Պիթսը և «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Քննարկման հիմնական թեման պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետությունն էր, այդ հարթակում առկա խնդիրները և դրանց լուծումները գտնելու ուղղությունները:

Արտյոմ Մխոյանը հյուրերին ներկայացրեց Ծառայության կողմից նախաձեռնված և մշակված նոր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտում բալային համակարգ գործարկելու ծրագիրը, որը կբացառի քրեակատարողական ծառայողի սուբյեկտիվ մոտեցման դրսևորումը դատապարտյալի նկատմամբ և կոռուպցիոն որևէ երևույթի առաջացումը: Բալային համակարգի ներդրումը թույլ կտա նաև դատապարտյալին կարգավորել իր վարքագիծը:

Քննարկմանն անդրադարձ կատարվեց նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալի զբաղվածությունը պարտադիր պայման դարձնելու հարցը, որի վերաբերյալ նույնպես մշակվել է ծրագիր, սակայն քրեակատարողական հիմնարկներում աշխատատեղեր ստեղծելու համար պահանջվում են ներդրումներ:

Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին ներկայացրին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձը, մասնավորապես, Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու ընթացակարգի առանձնահատկությունները:

Աշխատանքային հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին բազմակողմանի և բովանդակալից քննարկման համար:

«Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև աշխատանքային այց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]