Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում մրցելու է հաղթանակի համար

Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի դեմ 
խաղում մրցելու է հաղթանակի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Ֆինլանդիայի ընտրանին մեծ առաջադիմություն ունեցող թիմ է:

«Ֆինլանդիան  այլևս այն հին հավաքականը չէ, որը խաղում էր երկար փոխանցումներով: Նրանք, որպես թիմ շատ են առաջադիմել: Մենք մի քանի վնասվածքով ֆուտբոլիստ ունենք  և միայն վաղը որոշենք, թե ինչպիսի մարտավարությամբ ենք խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ իր թիմը փորձելու է լավ խաղով ուրախացնել ազգին:Անդրադառնալով Հարոյանի և Բրիասկո-Բալեկյանի խաղին՝ մարզիչը փաստեց, որ երկու ֆուտբոլիստներն են մարտիկի բնավորություն ունեն և դեռ իրենց ցույց կտան: Յուրա Մովսիսյանը չի հայտավորվելու և չի խաղալու:

«Իմ նպատակն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստների քիչ-քիչ ընդգրկենք հավաքականի կազմում, բայց այդ ամեն պետք է անենք շատ սահուն կերպով»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի  21:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]