Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Արցախի ԱԺ մարտի 27-ի նիստի օրակարգում է 10 օրինագիծ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Հ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժովների նախագահներ Ժաննա Գալսյանը, Արամ Գրիգորյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են նախագծերի վերաբերյալ հանձնաժողովային քննարկումների արդյունքները և տվել համապատասխան պարզաբանումներ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱԺ հերթական նիստի քննարկման համար պատրաստ թվով 10 օրինագծերի ցանկը և համապատասխան հանձնարարականներ տվել մարտի 27-ին ժամը 11:00-ին տեղի ունենալիք հերթական նիստի նախապատրաստման վերաբերյալ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ