Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ դեսպանը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ- Հայաստան ՀԸԳ պայմանագրի վավերացումը

ՀՀ դեսպանը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ-
Հայաստան ՀԸԳ պայմանագրի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 22-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի նախարարի իրավական և հյուպատոսական հարցերով տեղակալ Մարտին Սմոլեկի (Martin Smolek) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Քննարկվել են հայ-չեխական երկկողմ պայմանագրային դաշտի իրավիճակը և մի շարք հյուպատոսական հարցեր։

Դեսպանը հատուկ ուշադրություն է դարձրել ԵՄ-ի հետ հարաբերությունների գործընթացին` կարևորելով ՉՀ խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև Չեխիայի հետ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]