Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Զելենսկին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում Է բոլոր մրցակիցներին. հարցում


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին ամենամեծ շանսերն ունի շահելու ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որը Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտն անցկացրել Է մարտի 14-ից 22-ն ընկած ժամանակաշրջանում: «Վլադիմիր Զելենսկին ամենաշատ ձայներն Է հավաքում թե՛ Պյոտր Պորոշենկոյի հետ զույգով (43 տոկոս՝ Պորոշենկոյի 17,6 տոկոսի դիմաց), թե՛ Յուլյա Տիմոշենկոյի հետ զույգով (39,1 տոկոս՝ Տիմոշենկոյի 20 տոկոսի դիմաց), թե՛ Անատոլի Գրիցենկոյի հետ զույգով (37,7 տոկոս՝ Գրիցենկոյի 23,7 տոկոսի դիմաց)»,-ասված Է հարցման նյութերում, որոնք մարտի 29-ին հրապարակվել են ինստիտուտի կայքում: Նշվում Է նաեւ, որ գործող նախագահը երկրորդ փուլում հաղթելու շանսեր չունի, նա տանուլ Է տալիս հնարավոր բոլոր մրցակիցներին: Հարցման տվյալների համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32,1 տոկոսը պատրաստ Է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Վլադիմիր Զելենսկու օգտին:

«Նրանց թվում, ովքեր ստույգ որոշել են՝ որ թեկնածուին են նախընտրում եւ գնալու են ընտրությունների, Զելենսկու օգտին պատրաստ Է իր ձայնը տալ ուկրաինացիների 32,1 տոկոսը: Նրան հաջորդում են նախագահ Պյոտր Պորոշենկոն (17,1 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (12,5 տոկոս)»,-հարցման արդյունքները մեջբերում Է «1+1» ուկրաինական հեռուստաալիքը: Երկրի նախագահի թեկնածու, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոյի օգտին պատրաստ Է քվեարկել քաղաքացիների 10,4 տոկոսը, իսկ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ներկայացուցիչ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6,9 տոկոսը: Հարցմանը մասնակցել Է 2004 մարդ, որոնք ապրում են Ուկրաինայի 126 բնակավայրերում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը: Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին, դրանց մասնակցելու Է 39 թեկնածու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ