Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և  ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը կղմերը զրուցել են Հայաստանում Թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների, այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի նոր կառավարության առջև ծագած նոր մարտահրավերների մասին: Տիկին Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների  գործունեությունը, ուղղվածություններն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Պերճ Սեդրակյանը ներկայացրել է իր մտահոգությունները սփյուռքի գաղթաօջախների գործեունեության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]