Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թաիլանդում հետաձգել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումը

Թաիլանդում հետաձգել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 24-ին Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները պլանավորվում Է հայտարարել մարտի 29-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Թաիլանդի ազգային ընտրական հանձնաժողովում:

Հանձնաժողովում պարզաբանել են, որ մարտի 25-ին ավելի ուշ կհայտարարվեն քվեարկության արդյունքները խորհրդարանի 350 տեղերի վերաբերյալ, սակայն մնացած 150 տեղի համար տրված ձայները հաշվելու համար եւս մի քանի օր Է պահանջվում: «Փհեու Թայ» ընդդիմադիր կուսակցությունում, որն ստացել Է ընտրողների առնվազն 6,6 մլն ձայներ, արդեն հայտարարել են հաղթանակի մասին եւ խոստացել կառավարություն ձեւավորել մյուս այն ուժերի հետ միասին, որոնք քաղաքական համանման հայացքների հետեւորդներ են:

Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, ոչ պաշտոնական տվյալները ցույց են տալիս զինվորականների կողմնակիցների «Փալանգ Փրաչարատ» կուսակցության հաղթանակը: Ինչպես նշում Է CNN-ը, կառավարող ուժերի քննադատները համոզված են, որ ընտրություններն անցկացվել են այնպես, որ գերակշռություն ստանան հենց զինվորականները: CNN-ը նաեւ նշում Է, որ ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգելը իրարանցում Է առաջացրել երկրում: Twitter-ի թայլանդական սեգմենտում տարածում են ստանում #PoTaek, ինչը կարելի Է թարգմանել որպես «անուշադիր խաբեբաներին արագորեն կբացահայտեն» եւ #KongLuangTang (կեղծ ընտրություններ) հեշթեգները: Քննադատները ուշադրություն են դարձնում ձայների հաշվման վիճելի գործընթացի վրա, երբ շուրջ 2 միլիոն քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր: Նախօրյակին Թաիլանդում անցկացվել են վերջին ութ տարվա ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները: Ձայնի իրավունք ունեցող թաիլանդցիները պետք Է ընտրեին Թաիլանդի խորհրդարանի ստորին պալատի 500 պատգամավորների: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80 տոկոս: Այժմ վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է գեներալ Փրայուտ Չան-Օչան, որը իշխանության Է եկել 2014 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]